Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Ողբերգության ծավալն ավելի մեծ կարող էր լինել

Ողբերգության ծավալն ավելի մեծ կարող էր լինել
10.06.2024 | 12:13

Նայում էի գինու փառատոնի կադրերը՝ խմած, գինովցած մարդիկ, գինու շիշն ու բաժակը ձեռքերին, օրորվելով անցնում-դառնում են, ու նկատեցի, որ ամեն 100 քաղաքացու անվտանգության համար երևի կես ոստիկան էլ նախատեսված չէր։

Հիմնականում՝ երիտասարդներ, որոնցից ամեն մեկը խմած ժամանակ պոտենցիալ վտանգ է ներկայացնում իրենից, ու էսօր արդեն պարզվում է, որ դանակահարության արդյունքում մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել։

Չգիտեմ՝ էդ դեպքը կապ ունի՞ փառատոնի ու նրա խմած մասնակիցների հետ, բայց որ ամեն պահի կարող էր ողբերգության ծավալն ավելի մեծ լինել, դա հաստատ է։ Իսկ ինչո՞ւ, քանի որ մըլիցեն էսօր նախատեսված է էռատոների ու նիկոլների անվտանգության համար, ոչ թե՝ հայ քաղաքացու կյանքի իրավունքի ապահովման։

Մեկ է՝ հայի մահը ծամոն ծամելու նման բան է դարձել էսօր։

Մըլիցու շատ պետքն է՞՝ աշխատավարձը ժամանակին ստանա, նիկոլն էլ եռամսյակը մեկ պրեմյայի հրաման ստորագրի, մնացածի վրա՝ թքած։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 3998

Մեկնաբանություններ